Վերջին շրջանում պաշտպանության բանակում ներդրված արդիականացված նոր զինատեսակները պաշտպանողակա՞ն, թե՞ հարձակողական բնույթ ունեն:
Ի՞նչ բնույթ ունեն ՊԲ-ում ներդրված արդիականացված նոր զինատեսակները. պատասխանել է պաշտպանության նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի այս հարցին ի պատասխան` ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ասել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական գործողությունների ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 1-4-ը ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը այցելել են ՊԲ ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, որտեղ ծանոթացել են հակառակորդին առավել արդյունավետորեն հակազդելու նպատակով ստեղծված և ՊԲ-ում ներդրված բացահայտման և հանրայնացման ոչ ենթակա մի շարք արդիականացված զինատեսակների: