ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունվարի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը:
Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: