2017-ին տեղի է ունեցել բռնադատվածների հանձնաժողովի երկու նիստ, որի արդյունքում ևս 5 քաղաքացիների շնորհվել է բռնադատվածի կարգավիճակ և տրվել են համապատասխան վկայականներ:
Անցած տարի Արցախում 5 քաղաքացիների շնորհվել է բռնադատվածի կարգավիճակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նշենք, որ բռնադատվածների հարցերով հանձնաժողովն Արցախում գործում է 2000 թվականից և 17 տարիների ընթացքում հրավիրել է 77 նիստ, որի արդյունքում 280 քաղաքացիների տրվել է բռնադատվածի կարգավիճակ: Նրանցից 101-ը հանդիսանում են խորհրդային կարգերի ժամանակաշրջանում հետապնդվող անձինք, իսկ մյուս 179-ը՝ ազգային-ազատագրական պայքարի ժամանակ բռնադատվածներ: