Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է լռել Կասպրշիկի գրասենյակի մասին Կրակովում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ. Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի անդամների թիվը:

Ադրբեջանը շարունակում է լռել Կասպրշիկի գրասենյակի մասին Կրակովում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ. Նալբանդյան

Ադրբեջանը շարունակում է լռել Կասպրշիկի գրասենյակի մասին Կրակովում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ. Նալբանդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը միշտ կողմ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը: Դա հակամարտության գոտում միջազգային կառույցի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող միակ կառույցն է, և, իհարկե, եթե ավելացնենք այդ առաքելությունների թե քանակը, թե արդյունավետությունը, այսինքն՝ ավելի ինտենսիվ դարձնենք այդ մոնիտորինգային առաքելությունները, ապա դա կարող է նպաստավոր լինել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը և 1994-1995 թվականներին զինադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններին»,- ասաց Նալբանդյանը:

 Նա հիշեցրեց, որ այս մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս Վիեննայում, մի քանի առաջարկ էր արվել այն ժամանակ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի կողմից: «Հայկական կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, դրան տվել էին իրենց համաձայնությունը: Սակայն Կասպշիկի թիմի հնարավորություններն ընդլայնել հնարավոր չեղավ, որովհետև Ադրբեջանը շատ խոչընդոտներ առաջ բերեց:

Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել մեկ քայլ առաջ անել՝ 7-ով ավելացնելով Կասպշիկի թիմի միջազգային անձնակազմը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նա ընդգծեց, որ թե՛ եռանախագահող երկրները, թե՛ Հայաստանն իրենց հայտարարություններում նշեցին այս մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն իրեն յուրահատուկ ստեղծագործ մոտեցում է ցուցաբերում հանդիպումներից հետո, պատահական չէ, որ այդ երկրի հայտարարություններն ամբողջովին տարբերվում են այն հայտարարությունից, որն անում է Հայաստանը կամ եռանախագահող երկրները: «Նույնը պատահեց Կրակովից հետո: Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասել նման համաձայնություն ձեռք բերելու մասին: Այդ մասին ասում են Հայաստանն ու եռանախագահող երկրները: Մոտ օրերս համանախագահներն այցելելու են տարածաշրջան՝ լինելով Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետ քայլ չի անի»,- նշեց Նալբանդյանը:

Արտգործնախարարն անդրադարձավ նաև հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցին՝ ընդգծելով, որ այդ մասին ոչ միայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ, այլևս այդ մասին խոսվում է առնվազն 8-9 տարի:

«Այս մասին առաջարկ էր արվել եռանախագահողների կողմից: Շատ անգամ եկել էինք փոխըմբռնման, որ պետք է այդ կառույցը ստեղծվի, բայց կրկին Ադրբեջանն էր, որը հետ էր կանգնել պայմանավորվածություններից: Եռանախագահող երկրներն առնվազն 2 անգամ ասել էին, որ Հայաստանը տվել է համաձայնությունը և իրենք սպասում են Ադրբեջանի համաձայնությանը մեխանիզմի ստեղծման համար: Հարցը մնում է օրակարգում: Հուսանք, որ ապագայում դա հնարավոր կլինի ստեղծել, քանի որ դա կարող է կարևոր գործիք հանդիսանալ ոչ միայն դեպքերի հետաքննության իմաստով, այլև գործիք տարածաշրջանում լարվածության նվազեցման համար, այն կարող է ծառայել որպես կանխարգելման գործիք»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search