Կատալոնիայի խորհրդարանը հետաձգել է նախագահական ընտրություններն Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումից հետո:
Կատալոնիայի խորհրդարանը հետաձգել է նախագահական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: AP-ի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Բրյուսել փախած Կարլես Պուչդեմոնն է։
Ավելի վաղ, Իսպանիայի սահմանադրական դատարանը վճռել էր, որ Պուչդեմոնը չի կարող ընտրվել, եթե անձամբ ներկա չգտնվի խորհրադարանական քվեարկությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշումը։
Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոջեր Տորենտը հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար այլ թեկնածու չի առաջադրվի, փոխանցում է news.am-ը:
Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Կատալոնիայի խորհրադարանի մոտ, շատերի դեմքին Պուչդեմոնի պատկերով դիմակներ կան, նրանք վանկարկում են․ «Պուչդեմոնը մեր նախագահն է»։
Հիշեցնենք, որ Պուչդեմոնը Բելգիա էր փախել հոկտեմբերին կայացած Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո, որը Մադրիդը անօրինական էր ճանաչել։ Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։