Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտադրված գինու՝ լրատվամիջոցներում գովազդի արգելքի հանման մասին օրինագիծը Պետական դումա ներկայացնելու վերաբերյալ:
Ռուսական ԶԼՄ-ներում ԵԱՏՄ երկրներում արտադրված գինու գովազդն այսուհետ թույլատրելի կլինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի օրը կառավարության կայքում, փոխանցում է news.am-ը:
Նշենք, որ գործող օրենքի համաձայն՝ նման ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվում էր միայն սննդամթերքի, հանրային սննդի կազմակերպությունների ցուցահանդեսներին, ինչպես նաև հեռուստատեսային եւ ռադիո ծրագրերում ժամը 7-ից մինչեւ 23-ը:
«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները կատարելու վերաբերյալ նախագիծը քննարկվել եւ հաստատվել է ՌԴ կառավարության՝ հունվարի 25-ին կայացած նիստին: