Նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է News.am-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով աճել են 0,16 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 69,00 դոլարի:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները աճել են 0,15 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 64,83 դոլար: