ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը առաջիկա շաբաթվա սկիզբ պատրաստվում է Թուրքիա այցելել։
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա է այցելելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի այցի հիմնական օրակարգը լինելու է Թուրքիայի գործողությունները Աֆրինում, ինչպես նաեւ Սիրիայի հետ կապված վերջին զարգացումները, փոխանցում է news.am-ը:
Նշվում է նաեւ, որ առաջիկա շաբաթվա վերջ էլ Թուրքիա է այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականը։