Եվրամիությունն անհանգստացած Է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել Է Սիրիայի հյուսիսում:
ԵՄ-ն անհանգստացած Է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: «Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ,- ասել Է նա:- Նոր ռազմաճակատների բացումը խնդրի լուծում չԷ, եւ դա ավելի անվտանգ չի դարձնի Թուրքիան»: Նրա խոսքով՝ «կայուն անվտանգությունը կարող Է ձեռք բերվել միայն քաղաքական լուծման հիման վրա, բանակցությունների ճանապարհով»: Մոգերինին համոզված Է, որ «բոլոր ռազմական գործողությունները պետք Է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ երեւԷ մեկի դեմ»: Եվրամիությունը, Մոգերինիի խոսքով, «հանձնառու Է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: