2017 թվականին ԱՀ Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանն ունեցել է 3305 այցելու, այդ թվում՝ 38-ն արտերկրից. նախորդ տարվա համեմատ այցելուների թիվն աճել 635-ով:
Հադրութի հայրենագիտական թանգարանի այցելուների թիվն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է թանգարանի տնօրեն Մարինե Կարապետյանը և նշել, որ իրենց այցելուները հիմնականում հետաքրքրվում են Արցախի անցյալի և ներկայի պատմությամբ և մշակույթով:
Խոսելով թանգարանային հաստատության ցուցանմուշների մասին՝ Մ. Կարապետյանը ավելացրել է, որ թանգարանն ունի 7704 ցուցանմուշ, որից մշտական ցուցադրության են ներկայացված 2668-ը, իսկ մնացածները ներկայացվում են միայն ցուցահանդեսների ժամանակ։
Տնօրենը հավելել է նաև, որ թանգարանում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում ցուցահանդեսներ, բաց-դասախոսություններ, հանդիպումներ և այլն: Մեր զրուցակիցի խոսքով իրենց թանգարանն ունի հիմնանորոգման կարիք: