Սիրիայում օդային հարվածների հետևանքով փետրվար ամսվա սկզբին ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել:
Սիրիայում հակամարտությունը ամենաարյունալի փուլերից մեկն է թևակոխել. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ ցուցանիշը հակամարտության ողջ ընթացքում ամենաբարձրն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի գրասենյակը՝ գրում է tass.ru-ն:
«Սիրիայի ժողովուրդը հակամարտության գրեթե յոթ տարիների ամենազարհունալի փուլն է թևակոխել: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել օդային հարվածների հետևանքով միայն փետրվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ: Գութերեշն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում հակամարտության վերսկսման առիթով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտող կողմերին հիշեցրել է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ընդգծելով խնդրի շուտափույթ քաղաքական լուծման կարևորությունը: