Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում ավարտվում Է որոնողական գործողությունը:
Ան-148-ի կործանման վայրում ավարտվում Է որոնողական գործողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:
«Որոնողական գործողությունը եզրափակիչ փուլում Է»,- ասել Է նա: «Այժմ շեշտը դրվում Է Միջազգային ավիացոն կոմիտեի եւ Հետաքննչական կոմիտեի հետ աշխատանքի վրա՝ կապված օդանավի բեկորների տեղափոխման հետ»,- հայտնել Է Պոլետիկինը: Նա ճշտել Է, որ ինքնաթիռի բոլոր բեկորները կուղարկվեն Ժուկովսկի: Նշվել Է, որ ավիաաղետի վայրում հայտնաբերվել Է զոհվածների ավելի քան 1,4 հազար մարմնամաս եւ օդանավի շուրջ 500 բեկոր: Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել Էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել Է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են: Միջադեպը հետաքննում Է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: