Երեսուն տարի առաջ՝ այս օրը, մարդիկ դուրս եկան հրապարակ՝ պահանջելու պատմական արդարության վերականգնումը:
Բարձր եմ գնահատում այն բոլոր ջանքերը, որ դուք գործադրել եք 30 տարիների ընթացքում. Ֆրանկ Էնգել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Սակայն ժողողվրդի այս պահանջը չլսվեց. փոխարենը պատերազմ եղավ, որի արդյունքում դուք հաղթեցիք, հաղթահարեցիք դժվարությունները մեծ զոհողությունների գնով: Արդյունքում ունեցաք ձեր սեփական պետությունը, ժողովրդավարությունը, սեփական ինստիտուտները, ձեռք բերեցիք ապագայում ձեր սեփական ճակատագրերը տնօրինելու իրավունքը: Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ: Բարձր եմ գնահատում այն բոլոր ջանքերը, որ դուք գործադրել եք 30 տարիների ընթացքում: Պի ՛նդ եղեք, մենք ձեզ հետ ենք»,- նշել է Ֆ. Էնգելը: