Թուրքական զինված ուժերի գործողություններն Աֆրինում բացասականորեն են անդրադարձել Սիրիայի արևելքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի վրա:
Թուրքիայի գործողություններն Աֆրինում բացասաբար են անդրադարձել ԻՊ-ի դեմ պայքարի վրա. Թիլերսոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Քուվեյթում նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Կարծում եմ կարևոր է, որ Թուրքիան գիտակցի իր գործողությունների հետևանքները՝ նաև հաշվի առնելով մեր խնդիրները, որոնցից հիմնականը ԻՊ-ի հանդեպ հաղթանակն է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը թուրքական զինված ուժերը սկսել են այս 2018թ. հունվարի 20-ին: