Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ զինանոցը Մերձավոր Արեւելքում:
Իրանն ամենախոշոր հրթիռային ուժերն ունի տարածաշրջանում. ԱՄՆ-ի հետախուզություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: «Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենախոշոր զինանոցը Մերձավոր Արեւելքում եւ կարող Է հարվածներ հասցնել երկրի սահմաններից մինչեւ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների»,- նշել Է նա: Քոութսն ընդգծել Է, որ «Թեհրանի այդ ռազմական ներուժն սպառնալիք Է ներկայացնում ԱՄՆ-ի, տարածաշրջանում տեղաբաշխված նրա զորքերի եւ դաշնակիցների համար»: Նրա խոսքով՝ «Իրանը շարունակում Է մշակել եւ բարելավել զինագործական համակարգերը, որպեսզի նշանառության տակ պահի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական օբյեկտները տարածաշրջանում»: «Այդ սպառազինությունների թվում են անօդաչուներ, բալիստիկ հրթիռներ, ծովային ականներ, պայթուցիչով հանդերձված կատերներ՝ հեռակառավարմամբ, արդի տորպեդներով հանդերձված սուզանավեր, հականավային թեւավոր հրթիռներ եւ վերգետնյա բազավորման թեւավոր հրթիռներ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: