Artsakhpress

Տնտեսական

Ի ՞նչ արդյունքներ ու ծրագրեր ունի «Արցախհէկ»-ը. ընկերության գլխավոր տնօրենը պատմել է ամենագլխավորի մասին

«Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերությունը 2017թ.-ին արտադրել է 181 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Ի ՞նչ արդյունքներ ու ծրագրեր ունի «Արցախհէկ»-ը. ընկերության գլխավոր տնօրենը պատմել է ամենագլխավորի մասին

Ի ՞նչ արդյունքներ ու ծրագրեր ունի «Արցախհէկ»-ը. ընկերության գլխավոր տնօրենը պատմել է ամենագլխավորի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Արցախհէկ» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը՝ հավելելով, որ առանց հարկային մասհանումների անցած տարվա ընթացքում ընկերության ունեցած շահույթը կազմել է 1 մլրդ 800մլն դրամ:Մեր զրուցակցի խոսքով՝ Ընկերության արտադրական հզորությունը ներկայումս կազմում է 71.7 ՄգՎ, որն ընթացիկ տարում կավելանա 7.8ՄգՎ-ով՝ կազմելով 79.5 ՄգՎ:

«Այս տարվա ընթացքում շահագործման կհանձնենք ևս երկու հէկ՝ «Լև-1»-ը և «Թրղե-4»-ը՝ «Արցախհէկ» ընկերության կազմում ընդգրկված հէկերի քանակը հասցնելով 8-ի: Իսկ մոտ ապագայում նախատեսում ենք սկսել ևս մեկ՝ «Թարթառ-1» հէկ-ի կառուցման աշխատանքները, որի շահագործման արդյունքում ունեցած արտադրական հզորությունը կավելանա շուրջ 10 ՄգՎ-ով և 60մլն կՎտ էլեկտրաէներգիայի լրացուցիչ արտադրության հնարավորությամբ»,- ասել է Վ. Բեգլարյանը:

Բացի հիդրոէներգետիկայից, գլխավոր տնօրենի խոսքով՝ ծրագրում են հիմնել ֆոտովոլտային կայան արևային էներգիայի ստացման նպատակով: «Հաշվի առնելով Արցախում արևային էներգիայի զարգացման քաղաքականությունը՝ շատ առարկայական քննարկում ենք առաջիկայում ներդրումներ անել այդ ոլորտում: Կոնկրետ ծրագրի մասին կհայտարարենք ավելի ուշ, երբ դրա վերաբերյալ վերջնական որոշում լինի»,- ասել է մեր զրուցակիցը:

Խոսելով ընկերության նկատմամբ շարունակաբար աճող հետաքրքրության մասին՝ Վ. Բեգլարյանը նշել է, որ «Արցախհէկ»-ը արցախյան այն եզակի ընկերություններից է, որտեղ արտասահմանյան կապիտալը մեծ տեղ է զբաղեցնում: «Եթե ընկերության ստեղծման պահին՝ 2007թ.-ին, պետությունը ունեցել է 100 տոկոս բաժնեմաս, ապա այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ պետական մասնակցությունը կազմում է 10.33 տոկոս: Հիմնական ներգրավված մասնավոր միջոցներն արտասահմանից են, որոնց մի մեծ մասը օտարազգի, հիմնականում եվրոպացի, ներդրողներ են: Կարծում եմ՝ սա շատ կարևոր ցուցիչ է, քանի որ այլազգիների մասնակցությունը Արցախում բիզնես-ինդուստրիայի զարգացմանը վկայում է այն մասին, որ մեր երկիրը ունի բարենպաստ բիզնես միջավայր, որտեղ կայուն և կանխատեսելի արդյունք կարելի է ապահովել»,- նշել է «Արցախհէկ»-ի գլխավոր տնօրենը:


Բաժնետոմսերի թողարկման արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալը 5 մլրդ 100մլն դրամից հասցվել է 10մլրդ 650 մլն-ի: Ընկերության ֆինանսական ծախսերը ամեն տարի ստուգվում է միջազգային որոկավորում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: «Արցախհէկ»-ն ունի 1200 բաժնետեր, ովքեր տարեկան ժողովի ընթացքում ծանոթանում են ֆինանսական հաշվետվությանը, ինչպես նաև ընտրում են 7 հոգուց բաղկացած տնօրենների խորհուրդ, որը փաստացի կառավարում է ընկերության ողջ գործունեությունը: Տնօրենների խորհուդն է նշանակում նաև ընկերության գլխավոր տնօրենին:

«Բաժնետոմսերի դիմաց ընկերությունը բաժնետերերին ներկայումս վճարում է տարեկան 10 տոկոս շահաբաժին, որը հետագայում աճելու միտում ունի, քանի որ անցած տասը տարիների ընթացքում նոր հէկերի կառուցման նպատակով ստացված միջոցները հիմնականում ուղղվել են ներդրումային ծրագրերին: Ակտիվ ներդրումային ծրագրերը, ինչպես արդեն նշեցի, այսօր էլ շարունակվում են, և հետագայում, այդ ծախսերի հետգնմանը զուգահեռ, կավելանա նաև բաժնետերերի ստացած շահութաբաժնի չափը»,- ասել է Վ. Բեգլարյանը և ավելացրել, որ մեկ բաժնետոմսի արժեքը ներկայումս կազմում է 1150 դրամ, և այն ձեռքբերելու համար ցանկացողները կարող են գնել Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում, որտեղ ամեն օր շուրջ 6 մլն դրամի բաժնետոմս է շրջանառվում:

Վ. Բեգլարյանը նշեց նաև, որ անցած տասը տարիների ընթացքում մոտ 100 աշխատողից ընկերության աշխատակիցների թիվը ներկայումս անցել է 200-ը, իսկ միջին աշխատավարձը 83 հազարից դարձել է 218 հազար ՀՀ դրամ: Միայն 2015-17թթ.-ին ընկերության կողմից պետական բյուջե մուտքագրված հարկերը կազմել են ավելի քան 2 մլրդ 300 մլն դրամ: Այս առումով «Արցախհէկ»-ը համարվում է Արցախի ամենախոշոր հարկատուներից մեկը և վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես գտնվում է առաջին տասնյակում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search