ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելուն և հարցին՝ արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա:
Մենք հետևում ենք իրավիճակին. Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին, միևնույն է մենք շահագրգիռ ենք պահպանել այդ դաշտում մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- ասաց Քոչարյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին, այս առումով ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ տարվո՞ւմ են՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե ռուսական, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ»: