Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Եսայ Բալայանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության անդամների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում՝ կարեւորելով նրանց ներդրումը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: