Թուրք մտավորական Բասքըն Օրանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դատի է տվել:
Բասքըն Օրանը Էրդողանին դատի է տվել երկրի մտավորականությանը դավաճան անվանելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրքիայում հունվարի 23-ին հայտնի 170 մտավորականներ և գործիչներ նամակ էին գրել երկրի իշխանություններին և պահանջել նպաստել Սիրիայում կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը և դադարեցնել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը: Անդրադառնալով մտավորականների քայլին՝ Էրդողանը նրանց անվանել էր դավաճաններ: Բասքըն Օրանը դատարան հայց է ներակայացրել և Էրդողանին մեղադրել երկրի մտավորականությանը վիրավորելու մեջ: Նամակը ստորագրած 170 հոգանոց խմբի մեջ էին գտնվում մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Խմբի մեջ էին գտնվում «Ակօս»-ի հիմնադիր Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, հայտնի թուրք լրագրող Այշե Հյուրը, Հասան Ջեմալը, Բասքըն Օրանը, «Ակօս»-ի և Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, պատմաբան Թաներ Աքչամը և այլք: Նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել էր Թուրքիայի մեջլիսի բոլոր պատգամավորներին: