Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-«Արսենալ» խաղից հետո «զինագործների» երկրպագուները հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով (0:3) հաղթեց «Էստերսունդ»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին, դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: