Artsakhpress

Քաղաքական

Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան

Մյունխենի անվտանգության համաժողովը հնարավորություն էր բավական հեղինակավոր հարթակում ներկայացնելու ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, խոսել տարածաշրջանային վտանգների մասին, ներկայացնել-վերահաստատել մի շարք հարցերի շուրջ հայկական կողմի տեսակետները:

Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան

Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով Մյունխենում ՀՀ նախագահի ելույթին ու կատարված շեշտադրումներին՝ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից՝ տարածաշրջանային մարտահրավերներ, ԼՂ բանակցային գործընթացի ընթացիկ միտումներից՝ հայ-թուրքական հարաբերություններ (կամ դրա բացակայություն), Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններից՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացում:

«Հատկապես Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ հարաբերությունների որակապես նոր փուլ տեղափոխումը նոր գործընթացի սկիզբ է ազդարարել: Տարիներ շարունակ և մինչև համաձայնագրի ստորագրման պահը շատերն էին թերահավատորեն մոտենում այս պրոցեսին՝ կարծելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մակարդակն ու Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայությունը կարող են լուրջ խոչընդոտ լինել Եվրամիության հետ բավական հավակնոտ գործընթաց սկսելու համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Երկրորդ, Ադրբեջանը գնում է ընտրություններին, ինչը, ըստ Տիգրան Աբրահամյանի, ենթադրում էր պետական քարոզչական քաղաքականության կոշտացում, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ըստ նրա` սա լավ առիթ էր այս գործընթացների ընթացքը, հնարավոր ռիսկերն ու հետևանքները միջազգային լսարանին հասցնելու և առհասարակ քննարկման օրակարգ մտցնելու համար:

«Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանի ելույթում ընդգծվեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը նախընտրական քարոզարշավի համատեքստում է հնչել, սակայն դա չի նշանակում, որ դա իր մեջ լուրջ վտանգներ չի պարունակում, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներ առաջին անգամ չէ, որ դրսևորում են: Ադրբեջանից հնչող հայտարարությունները նվազագույնը մինչև նախագահի ընտրություն աստիճանաբար կուժգնանան, նման հայտարարությունների թիվը կտրուկ կաճի, միգուցե այդ հայտարարությունների անդրադարձը մենք կտեսնենք նաև առաջնագծում, սակայն որքան էլ որ այս հայտարարությունները նախընտրական համատեքստում են հնչում, դրանից Ադրբեջանից սպասվող վտանգի մակարդակը չի նվազում»,-ասաց նա: Ավելին, ըստ Տիգրան Աբրահամյանի, այսօրինակ հայտարարություններում Ադրբեջանի նախագահն անկեղծություն է դրսևորում, բացեիբաց խոսում իր երկրի իրական մտադրությունների մասին, ինչի մասին, իհարկե, մենք գիտենք, սակայն սա պետք է միջազգային հանրության սթափության ուղերձներ հասցնի:

«Պատահական չէ, որ Հայաստանի նախագահը կարևոր էր համարել խոսել ու այդ հայտարարություններին չարձագանքելու հետևանքների մասին, քանի որ միջազգային հանրության լռությունը, իրավիճակը ոչ սթափ գնահատելու կարողությունը և ինչու չէ, ինչ- որ առումով անտարբեր լինելն էր, որ Ադրբեջանին 2016 թվականի ապրիլին առաջնագծի մի քանի ուղղություններով ռազմական գործողությունների մղեց:

Միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ, որովհետև շատ դեպքերում Ադրբեջանը նման հայտարարություններով նաև շոշափում է միջազգային հանրության և հատկապես միջնորդ երկրների տրամադրությունները: Պետք է դասեր քաղել Ադրբեջանի քաղաքական վարքագծից, պահվածքից և ժամանակին հակազդել նրա արկածախնդրությանը գնացող գաղափարներին և ծրագրերին»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին  «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:

Աննա Գզիրյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search