Իրաքի կենտրոնական կառավարությունն առաջիկայում կչեղարկի քրդական ինքնավարության օդանավակայանների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները:
Իրաքի վարչապետը հայտնել Է Քրդստանի օդանավակայանների դեմ պատժամիջոցների առաջիկա չեղարկման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է Deutsche Welle հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 19-ին: «Առաջիկայում մենք Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայանները միջազգային չվերթների համար կբացենք այն բանից հետո, երբ կերաշխավորվի դաշնային իշխանությունների ներկայացուցիչների ներկայությունն այնտեղ»,-ասել Է նա: Ընդ որում՝ ալ Աբադին ընդգծել Է, որ Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեն, որը պատժամիջոցների պատճառ դարձավ, «լուրջ հետեւանքներ Է ունեցել տարածաշրջանի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: