«Ռոսիա. Կուլտուրա» հեռուստաալիքի «Պեշկոմ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Միխաիլ Ժեբրակը իր երկրորդ՝ «Առաքելական Հայաստան» ֆիլմում պատմել է, թե ինչն են ամենից շատ զարմացնում օտարերկրացիներին Հայաստանում:
«Առաքելական Հայաստան». «Ռոսիա.Կուլտուրա» հեռուստաալիքի երկրորդ ֆիլմը Հայաստանի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստանին եւ Ռուսաստանին կապում են պատմությունը, մշակույթը, կրոնը: Հայկական պետությունը մկրտվել է IV դարի սկզբին, այն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է: Այսօր մենք ուղեւորվում ենք առաքելական Հայաստան,- նշում է հաղորդավարը ծրագրի անոնսում, - Զբոսանքի ընթացքում մենք կայցելենք Վաղարշապատ, Էջմիածին, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Երեւան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կամերային երաժշտության տուն, Գեղարդի վանք, Կոմիտասի հուշարձան, Սբ. Գայանե եկեղեցի եւ հայտնի Մատենադարան», հայտնում է News.am-ը :