Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի բանակին սպառնացել է պատերազմական գործողություններով, եթե այդ երկիրը սատարի Աֆրինի քրդական խմբավորումներին։
Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում է panorama.am-ն։
Նախարարի խոսքով, քաղաք սիրական կառավարական զորքեր մտցնելու մեջ Անկարան խնդիր չի տեսնում, եթե դրանք տարածաշրջանը մաքրեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական զորքերից։ «Բայց եթե նրանք խմբավորումներին պաշտպանեն մեզնից, Թուրքիային և թուրք զինվորներին ոչ ոք չի կանգնեցնի։ Դա ճիշտ է նաև Մանբիջի և Եփրատից արևելք ընկած տարածքների համար»,- ասել է Չավուշօղլուն։