Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում ընթացող ռազմական գործողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուս-թուրքական համագործակցության զարգացման մեջ դրական դինամիկա է առկա, գրում է panorama.am-ը։
Կրեմլի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում առկա իրավիճակը, այդ թվում՝ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը։
Նախագահները քննարկել են Իդլիբում ապասրացման գոտիում նոր վերահսկողական կետերի ստեղծման թեման։