Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամները անհաջող են հանդես եկել Թուրքիայում:
Հայաստանի ատլետները Թուրքիայում եւս մեկ մրցաշարի են մասնակցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ստամբուլում Հայաստանի ատլետները հանդես են եկել Թուրքիայի ատլետիկայի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում: Մեր երկիրը ներկայացրել են Լեւոն Աղասյանը (հեռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք, 60 մ) եւ Տիգրան Մկրտչյանը (վազք, 400 մ): Մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:
Լեւոն Աղասյանը հեռացատկում (6 մ 99 սմ) է, քանի որ եռացատկը ներառված չէր մրցաշարի ծրագրի մեջ: Գայանե Չիլոյանին չի հաջողվել անցնել եզրափակիչ: Տիգրան Մկրտչյանը բարելավել է իր անհատական արդյունքը (49:29) եւ զբաղեցրել 9-րդ տեղը: