Թենիսի Մարսելի մրցաշարում հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը:
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի Մարսելի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին շրջանում նա մրցել է բելգիացի Ռուբեն Բեմելմանսի հետ: 1 ժամ 19 րոպե տեւած պայքարում Կարեն Խաչանովն առավելության է հասել 6:3, 7:6 (7:2) հաշվով:
Երկրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիտը կհանդիպի Միշա Զվերեւ (Գերմանիա) – Բլաժ Կավչիչ (Սլովենիա) զույգի հաղթողի հետ: