Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի թռիչքային չվացուցակը եւս մեկ չվերթով է համալրվել:
Բացվում է Վոլգոգրադ-Երեւան ուղիղ չվերթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հնարավոր կլինի Վոլգոգրադից թռչել Հայաստանի մայրաքաղաք Երեւան:
«Վոլգոգրադի միջազգային օդանավակայան» ԲԲԸ մամուլի ծառայությունից «КП-Волгоград»-ին հայտնել են, որ ապրիլի 24-ից սկսած չվերթը կիրականացվի ամեն շաբաթ երեքշաբթի:
Վոլգոգրադից թռիչքը կիրականացվի տեղական ժամանակով 21:45-ին, Երեւանից՝ 19:45-ին, կտեւի 2 ժամ, փոխանցում է news.am-ը:
Հավելենք, որ ավիատոմսերի վաճառքի ծառայության տվյալների համաձայն, որը տեղադրվել է Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում, չվերթը կիրականացնի «Սարատովյան ավիաուղիները»: Օդանավի տեսակը, որով թռիչքներ են կատարվելու Երեւան, առայժմ հայտնի չէ:
Ավիատոմսերի վաճառքն արդեն սկսված է: Կարելի է ձեռք բերել ավիատոմսերի վաճառքի դրամարկղներում եւ կայքերում: Դրանց առկայությունը եւ գինը պետք է ճշտել գնելիս: