Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն առաջիկա շաբաթներին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:
ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: «Մենք աշխատում ենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ես առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կրկին այստեղ կլինեմ, և մենք կխոսենք այդ մասին»,- ասել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության ղեկավարը: Նա հայտարարել է, որ ուսումնասիրում են ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը: «Մենք սերտ գործակցում ենք Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ, և նրանք մեզ տեղեկատվություն են տրամադրում »,- ասել է Մնուչինը: