Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել:
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել (73 կգ քաշային կարգ): Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ Մրցաշարը վարկանիշային է 2020 թ. Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի համար։ Այս մեդալը հայ ձյուդոյիստին հնարավորություն կտա բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում: