Սիրիայում պետք Է անհապաղ կատարվի հումանիտար զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը:
Մոգերինին պահանջել Է անհապաղ կատարել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել Է 2401 բանաձեւը, որը պահանջում Է, որ բոլոր կողմերն «առանց հապաղելու դադարեցնեն բախումները» եւ առնվազն 30 օր հանձնառու լինեն տեւական հումանիտար դադարի ապահովմանը Սիրիայի ամբողջ տարածքում: «Դա անհրաժեշտ եւ ոգեւորիչ քայլ Է, բայց դա միայն առաջին քայլն Է: Այժմ այդ բանաձեւը պետք Է անհապաղ կատարվի, պետք Է ստեղծվեն դիտարկման մեխանիզմներ»,- լրագրողներին ասել Է Մոգերինին Եվրամիության անդամ երկրների ԱԳ ղեկավարների նիստից առաջ: «Մենք նախարարների հետ միասին խիստ անհանգստացած ենք ամբողջ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումից, եւ, առաջին հերթին, ռեժիմի ու նրա հետեւորդների կողմից: Աստանայի գործընթացի երեք երաշխավորները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, հատուկ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ տեղի ունենա ապաԷսկալացում, այլ ոչ թե Էսկալացում»,-ասել Է Մոգերինին: Նա նշել Է, որ ԵՄ-ն «առաջիկա օրերին կշարունակի աշխատել թե ՄԱԿ-ի, թե բոլոր միջազգային ու տարածաշրջանային գործընկերների հետ, որպեսզի իրադրությունը տեղում անհապաղ բարելավվի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: