Ղազախստանից առաջարկ է եղել քննարկել Եվրասիական տնտեսական միությունում «Եվրանյուսի» համանմանությամբ հեռուստատեսություն ստեղծելու հնարավորությունը:
Դարիգա Նազարբաևան Տիգրան Սարգսյանին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ հեռուստաընկերություն ստեղծելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն առաջարկն արել է Ղազախստանի Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաևան: «Մեր միության օրենսդրական առաջմղման հարցերում պատասխանատու գործընկերների հետ շփումն օգնում է իրականացնել եվրասիական ինտեգրման ընդլայնմանն ուղղված մեր հիմնական գաղափարները»,-ասել է Տիգրան Սարգսյանը: «Անհրաժեշտ է պարզաբանել, թե այսօր ստորագրված միջազգային պայմանագրերն ու համաձայնություններն ինչպես վաղը կանդրադառնան մեր երկրների քաղաքացիների վրա»,-նշել է Նազարբաևան: