Սիրիայի հյուսիսում PYD-ի ղեկավար Սալիհ Մուսլիմի ազատ արձակման մասին որոշման հետ կապված՝ Թուրքիայի 3 նախարարություններ (արդարադատության, արտաքին և ներքին գործերի) բողոք են ուղղել Չեխիային:
Չեխիան բողոքի նոտա է ստացել Թուրքիայի 3 նախարարությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Sabah-ը։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան հետ չի կանգնի իր պահանջներից։ «Որ երկիր էլ գնա՝ նրան հանգիստ չենք թողնի»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳ ղեկավարը։
Ավելի վաղ թուրքական կողմը Չեխիային էր ուղղել Մուսլիմին արտահանձնելու պահանջ։