«Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են առաջատար գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին և այլք:
«Աէրոֆլոտ օփեն». Զավեն Անդրիասյանը բաժանել է 2-3-րդ տեղերը շախմատի կայծակնային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի 13 ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց է տվել Զավեն Անդրիասյանը: Հայաստանցի շախմատիստը, 18 հնարավորից վաստակելով 14 միավոր, Հիկարու Նակամուրայի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը: Երկու շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար էին:
Հաղթող դարձել Յան Նեպոմնյաշչին (ՌԴ)՝ վաստակելով 15 միավոր: