Պակիստանում ավարտվել են Դաշնային խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրությունները:
Պակիստանում ավարտվել են Սենատի ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Սենատում տեղ ստանալու համար պայքարում է 135 թեկնածու, որոնք ներկայացնում են 4 նահանգ, ինչպես նաև Դաշնային կառավարման ցեղային տարածքները և Իսլամաբադը: 135-ից 20-ը ներկայացնում են Պակիստանի ձախակենտրոն ժողովրդական կուսակցությունը, 14-ը՝ Մութահիդ Կաումիի ընդդիմադիր շարժումը, 13-ը՝ «Թեհրիկ Է Ինսաֆ»՝ Հանուն արդարության շարժումը:
65 անկախ թեկնածուներից 23-ը նախապես առաջադրվել էին Պակիստանի մուսուլամանական լիգա (Նավազ) իշխող կուսակցության կողմից: