Մոսկվայում ձնաբքերի պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ, այդ թվում՝ դեպի Երեւան երկու չվերթները։
Մոսկվայում ձնաբքերի պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ. Հետաձգվել է երկու չվերթ դեպի Երեւան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակի համաձայն, հետաձգվել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության SU 1858 եւ SU 1860 Մոսկվայից Երեւան չվերթները, փոխանցում է news.am-ը:
Վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում հետաձգված կամ չեղարկված չվերթների թիվը հասել է 53-ի։ Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգվել եւ չեղարկվել է 23, «Շերեմետեւոյում՝ 25 չվերթ։
Մոսկվայում մոլեգնող ձնաբքերը ամենաուժգինն են մարտի համար վերջին 68 տարվա ընթացքում։