Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա:
Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում ծրագրած ԻՊ անդամները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը: Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանական բաժանմունք: ԻՊ հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությամբ պայմանավորված Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը մարտի 5-ից երկու օրով դադարեցրել էր աշխատանքները: Միաժամանակ դեսպանությունից հորդորել էին Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշանալ հնարավոր հարձակումներից, հեռու մնալ մարդաշատ վայրերից, ինչպես նաև դեսպանության հարակից տարածքներից: