Հադրութի շրջվարչակազմի նախաձեռնությամբ այսօր՝ վաղ առավոտից, մի խումբ երիտասարդներ շրջել են շրջկենտրոնի փողոցներով և մարտի 8-ի առթիվ ավելի քան 500 ծաղիկ նվիրել գեղեցիկ սեռի պատահական անցորդներին:
Մարտի 8-ի առթիվ երիտասարդները Հադրութում վարդեր են նվիրել կանանց ու աղջիկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը նշել է, որ նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել բնակիչների կողմից, և հետագայում ևս իրենք հանդես են գալու նմանօրինակ հաճելի միջոցառումներով: Մեր զրուցակիցը շնորհավորել է նաև կանանց և աղջիկներին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և կանացի երջանկություն: