Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվեց «Միլանին»:
Միլան-Արսենալ՝ 0-2. Մխիթարյանի փայլուն գոլը փոխեց խաղի ընթացքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 2:0:
Մեկնարկային առաջին 10-12 րոպեն խաղն ընթանում էր իտալացիների բացահայտ առավելությամբ, սակայն 15-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը շրջանցեց «Միլանի» ֆուտբոլիստին և գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ փոխելով խաղի ընթացքը:
Առաջին խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին Օզիլի կտրող փոխանցումից հետո Աարոն Ռեմսին մնաց «ռոսոներիների» դարպասապահի հետ մեն մենակ, շրջանցեց վերջինիս և գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:
Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին: