Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորների հարձակման մասին։
Մեջլիսում փորձեցին մեր հետ ինքնադատաստան տեսնել, բայց ֆաշիստներին դիմադրելու ենք․ Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Երեկ AKP-ի պատագամավորները խորհրդարանում փորձեցին մեր հետ ինքնադատաստան տեսնել։ Իրենց բարբարոսություններն ամեն տեղ ցույց են տալիս։ Ֆաշիստների դեմ ամեն տեղ դիմադրություն ենք ցույց տալու։ Եւ իհարկե հաղթելու ենք», հաղորդում է NEWS.am-ը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության պատգամավորները մեղադրել են իշխանություններին Աֆրինում էթնիկ զտումների մեջ, ինչն էլ կատաղեցրել է Էրդողանի կուսակիցներին, ովքեր հարձակվել են քրդական կուսակցության պատգամավորների վրա։