Անկարան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի կողմից կիրառվող հնարավոր պատժամիջոցներին:
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխանել հնարավոր պատժամիջոցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գերմանական Zeit թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Եթե նրանք ցանկանում են պատժամիջոցներով պատժել Թուրքիային, Թուրքիան կարձագանքի այլ կերպ, քան Ռուսաստանը կամ այլ երկրներ»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում արձագանքել հնարավոր պատժամիջոցներին, որոնց վերաբերյալ արդեն մի քանի ամիս է, ինչ ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչները քննարկում են անցկացնում:
Չավուշօղլուն հավելել է նաև, որ ԱՄՆ-ը անընդհատ ցույց է տալիս այլ երկրներին ինչ անել և հաճախ է խոսում սպառնալիքի լեզվով: