Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օրերս ընդունել է Լիբանանում Հռոմի պապի նվիրակ Իվան Սանդուս Եպիսկոպոսին։
Վատիկանում կտեղադրվի Գրիգոր Նարեկացու արձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ այցելության նպատակն էր Նորին Սրբությանը պաշտոնապես հանձնել Ֆրանցիսկոս Պապի հրավեր-նամակը՝ ապրիլի 5-ին Վատիկանում տեղի ունենալիք Ս. Գրիգոր Նարեկացու արձանի զետեղման արարողությանը։
Նշենք, որ հիշյալ արձանը Հռոմի Պապին է նվիրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությանը նաեւ ներկա կլինեն ՀՀ նախագահը եւ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը։