ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 7-10-ը Ստեփանակերտի N6 հիմնական դպրոցի մարզադահլիճում, սպարտակիադայի շրջանակներում, ԱՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աղջիկների միջև կայացած վոլեյբոլի մրցումների հանրապետական փուլն ավարտվել է:
Ստեփանակերտում ավարտվել է դպրոցականների վոլեյբոլի մրցումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սպարտակիադայի մրցումներին մասնակցել է Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի հանրակրթական դպրոցների շուրջ 80 աշակերտ:
Մրցումներում Ստեփանակերտի թիմը գրավել է 1-ին տեղ, Ասկերանի թիմը` 2-րդ, իսկ Շուշիի թիմը` 3-րդ: