ԱՀ հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից սկսվելու է գարնանային արձակուրդը։
Մարտի 19-ից Արցախի դպրոցներում սկսվելու է գարնանային արձակուրդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:
Ռ. Մուսայելյանը տեղեկացրել է, որ 2017-2018 ուսումնական տարվա հաստատված պլանի համաձայն Արցախի հանրակրթական դպրոցներում 2-12-րդ դասարանների աշակերտներին մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ կտրամադրվի գարնանային արձակուրդ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տևելու է մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ: