«Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարտին Քիոունը խոսել է լոնդոնյան թիմում Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի արդյունավետ համագործակցության մասին:
«Արսենալի» նախկին խաղացող. Մխիթարյանի եւ Օբամեյանգի համագործակցությունը տելեպատիայի մակարդակի վրա է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երբ հարձակման խաղացողները գոլեր են խփում, դա վստահություն է հաղորդում թիմին: Մխիթարյանը դարձյալ դարձել է այն ստեղծագործող ֆուտբոլիստը, որը Օբամեյանգի նման ցույց է տալիս, թե ինչի համար է ակումբը ձեռք բերել:
Բարդ ուղի էր, բայց հիմա նրանք դառնում են «Արսենալի» ֆուտբոլիստներ: Նրանց համագործակցությունը տելեպատիայի մակարդակի վրա է: Խնդիրն այն է, որ Օբամեյանգը չի կարող հանդես գալ Եվրոպայի լիգայում»,- sport.news.am-ի փոխանցմամբ՝ Քիոունի խոսքը մեջբերում է Daily Star-ը:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» տանը 3:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին», Մխիթարյանն ու Օբամեյանգը դարձել են մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: