ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականի պատճառը նրանց միջև առաջացած տարաձայնություններն էին, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով:
Թրամփը հայտնել է Թիլերսոնի հրաժարականի պատճառը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք նրա հետ այդ մասին երկար ենք զրուցել, մենք իրար հետ լավ ենք հարաբերվում, սակայն տարակարծիք ենք»,- նշել է Թրամփը:
Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը ահավոր է համարում, իսկ Թիլերսոնը, ընդհակառակը՝ նորմալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնում փոխարինող Մայք Պոմպեոյի հետ նա համանման մոտեցումներ ունի: