Անգելա Մերկելը 4-րդ անգամ է վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում:
Մերկելը 4-րդ անգամ է վերընտրվել կանցլերի պաշտոնում
վՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա թեկնածության օգտին քվեարկել է Բունդեսթագի 364 պատգամավոր, որը 35 ձայնով պակաս է նախորդ ընտրություններին Մերկելի օգտին տրված ընդհանուր ձայների քանակից:
Մերկելի թեկնածությանը դեմ է քվեարկել 315 և ձեռնպահ մնացել 9 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կանցլերը շնորհավորել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը համաձայնել էր կոալիցիա ստեղծել Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի հետ: