Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնող Ստաս Նազարյանն ավարտել է իր ելույթը Պարա դահուկավազքի նստած ձևում:
Պարալիմպիկ խաղեր. Հայաստանի միակ ներկայացուցիչը 33-րդ տեղն է զբաղեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ մարզիկը 36 մասնակիցների մեջ գրավել է 33-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք` Փհենչհան-2018-ը ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: Վեց մարզաձևերում հանդես են գալիս 48 երկրի 567 մարզիկ: