Artsakhpress

Քաղաքական

Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հանրահայտ դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին:

Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դին Քեյնը, որը մարտի 5-ին Երևանում առաջին անգամ ցուցադրված «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ,  «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա Մքքենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման նկարահանումներին, հայտնում է panorama.am-ը:
Մարտի 14-ին լույս տեսած և պարբերականի առաջին էջում գովազդված հոդվածում Դին Քեյնը նշել է, որ թեև չի կարող օտար երկրին թելադրել, թե ինչ անել, նա, այնուամենայնիվ, լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա «պատմական փաստ է»: Նա նաև ասել է. «Ես հասկանում եմ ԱՄՆ-ի քաղաքական նախապայմանները. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր ունենք: Պատմություն կամ ցեղասպանություն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար միանգամայն պարզ է, որ ցեղասպանությունը եղել է: Այն այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի գործել… Բայց դա սարսափելի էր, իր անունով կոչեք եղելությունը», - ասել է Քեյնը: 

Այս այցի ընթացքում Դին Քեյնը նաև կայցելի Իսրայելի իշխանության բարձրագույն մարմին՝ Քնեսեթ։

Դին Քեյնը (Ռոջեր Թանակա) ծնվել է 1966 թ., մեծացել է Լոս Անջելեսում, ռեժիսոր  Քրիստոֆեր Քեյնի ընտանիքում: Ավագ դպրոցում ամերիկյան ֆուտբոլի աստղ է եղել, խաղացել է իր ալմա մատերի, Փրինսթոնի համալսարանի թիմում: 1988-ին բակալավրի աստիճան է ստացել՝ որպես պատմաբան:  Քեյը առավել հայտնի է որպես «Լուիս և Քլարկ. Սուպերմենի նոր արկածները» 1993-97թթ հռուստասերիալի գլխավոր դերակատար: Նա հանդես է գալիս նաև որպես սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Նա ակտիվ նկարահանվող դերասան է (The Incantation, Lady Dynamite, The Perfect Husband: The Laci Peterson Story, Criminal Minds, Entourage, CSI: Miami,  Law and Order): Նա նաև Fox and Family հաղորդավարներից է և Today Show-ի աստղը: 

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին և մեկ տարվա ընթացքում ցուցադրվել աշխարհի տարբեր ծայրերում, ավելի քան 100 վայրում, այդ թվում կինոթատրոններում, ուսումնական հաստատություններում, և այլն: Ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search