Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:
ԵԽԽՎ-ն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կկատարեն Ադրբեջանի նախագահական ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարն է Կորիեն Յոնկերը:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդով հայտնել է, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի 33 հոգուց, որը Բաքու կժամանի ապրիլի 10-ին:Այս մասին հայտնում է panorama.am-ն:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկելու Ադրբեջան: Օրերս տարածված հայտարարության մեջ ասվում է, որ որևէ պատգամավոր, որ կորոշի սեփական նախաձեռնությամբ դիտարկել Ադրբեջանի ընտրությունները, իրավունք չունի խոսել Եվրոպական խորհրդարանի անունից: